|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։
Իրանի արտգործնախարարության խոսնակն իր ամենշաբաթյա ասուլիսում Հարավային Կովկասը Թեհրանի համար նշանակալի հարց է անվանել։
«Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին», - Քանաանիի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։