|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հերքել է Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքերը արտահանելու մասին պնդումները՝ նման մեղադրանքերը որակելով անհիմն: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Անդրադառնալով Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու պատճառաբանությամբ Իրանի դեմ ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելուն՝ խոսնակը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը Իրանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ է հետապնդում:
«Ինչպես բազմիցս պաշտոնապես հայտարարվել է՝ Ուկրաինայի դեմ իրանական անօդաչու թռչող սարքեր Ռուսաստան արտահանելու պնդումը անհիմն մեղադրանք է»,-նշել է նա: