|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ինչո՞ւ է ոստիկանության աշխատողն իրեն թույլ տալիս օրը ցերեկով հարձակում գործել քաղաքացու նկատմամբ: Այս մաին ֆեյսբուքում գրել է Տիգրան Աբրահամյանը.
«Պատասխանը շատ հստակ է, քանի որ գիտի` անպատժելիություն է:
Այն, ինչ մեկ օր առաջ Գյումրիում տեղի է ունեցել Karapet Poghosyan-ի հետ, գալիս է լրացնելու ոստիկանական բեսպրեդելի այն շարքը, որին անընդհատ ականատեսն ենք դառնում:
Հասարակության անվտանգությունն ապահովելու փոխարեն ոստիկանությունը հակառակ գործառույթն է ստանձնել` կարգի կոպիտ խախտում և բռնություն քաղաքացու նկատմամբ»: