|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում որոշում է կայացվել ապօրինի քրեական գործով մեղավոր ճանաչել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանին և մի քանի այլ քաղաքացիների։
Գործը վերաբերում է Գլխավոր դատախազության դիմաց իրավապահ համակարգի ապօրինությունների դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ հնչած վանկարկումներին, որոնք, առանց որևէ ապացույցի, վերագրվել էին տասը քաղաքացիների և դիտարկվել որպես խուլիգանություն։
Ցավալիորեն, այս իշխանության օրոք ապօրինի գործերը և վճիռները կրում են սովորական բնույթ։
Հերթական անգամ շինծու մեղադրանքներով փորձ է արվում վախեցնել և լռեցնել արդարության և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն։
Մենք դատապարտում ենք այս ապօրինությունը և վերահաստատում հայրենիքի համար պայքարի բոլոր ճակատներում առաջնագծում կանգնելու մեր վճռականությունը։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն