|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վարորդները կրկին ահազանգում են, որ Բագրատաշենի մաքսային անցակետում ստիպված են երկարատև հերթերի մեջ մնալ սպասարկող անձնակազմի և ռենտգեն սարքավորումների սակավության պատճառով։
Ըստ վարորդների, առկա է 2 ռենտգեն սարքավորում, որից միայն մեկն է կիրառվում։ Բացի այդ, անցակետում առկա են 2 շարժական ռենտգեն սարքավորումներ, որոնք ևս չեն կիրառվում։
Անհրաժեշտ է նաև ավելացնել զննում իրականացնող աշխատակիցների քանակը։
Հատկապես այս շրջանում, երբ իրականացվում է գյուղմթերքի մեծ չափերի արտահանում, անթույլատրելի եմ համարում նման անպատասխանատու գործելաոճը։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ