|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանքի տանելու իշխանական օպերացիան երկար պլանավորման ճանապարհ է անցել։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
«Թվում է, որ կանխատեսելի էր ազատությունից զրկելով Աշոտյանին լռեցնելու իշխանական մոլուցքը, մյուս կողմից` քաղբանտարկյալների շարքը նման կալիբրի գործիչով համալրելը ցույց է տալիս, որ ներքին վախերն ու ճշմարտության հետ չառերեսվելն իշխանությանը ստիպում է գնալ արկածախնդրության ճանապարհով:
Արմենը շատ դժվարությունների ու փորձությունների միջով է անցել` անշուշտ սա էլ կհաղթահարի, բայց մեկ է` իշխանության այս այլանդակ քայլը, հենց իր համար, հակառակ ֆունկցիա է կատարելու:
Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»,-գրում է պատգամավորը։