|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակությունը հունիսի 19-22-ը կժամանի Հայաստան։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում եվրոմիության գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավորների այցի նպատակն է գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը, ինչպես նաև՝ ծանոթանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով անվտանգության իրավիճակը դիտարկելու և զեկուցելու նպատակով փետրվարին տեղակայված Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (ՀԵՄԱ) գործունեությանը։
Պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ կառավարության և ՀՀ խորհրդարանի անդամների, ինչպես նաև՝ ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ։