|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով թիկունքից հարվածում են Արցախին: Իսկ Արցախի գործադիր իշխանությունը ոչնչով չի տարբերվում Հայաստանի գործող իշխանություններից»,- «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
Անդրադառնալով հարցին, թե Արցախում ինչ մտահոգություններ կան, Դավիթ Իշխանյանը պատասխանել է.«2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո Արցախում շատ մտահոգություններ կան: Այդ մտահգությունները հիմնականում առաջանում են անորոշությունից: Առավել մտահոգիչ են ապագային միտված զարգացումները: Ի ուրախություն մեզ, ձեզ, բոլորիս Արցախի ժողովուրդը շրջափակման այս ծանր պայմաններում էլ հոգեբանորեն կոտրված չէ, տրամադրված է մեր որդեգրած ճանապարհով առաջ շարժվելու»:
Մանրամասները՝ տեսանյութում