|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։
Երեք երկրների փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մայիսի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: