|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, ես հատկապես կցանկանայի ընդգծել ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներում Հայաստանի մասնակցության կարևորությունը»,- ասել է Շոյգուն՝ հինգշաբթի Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։