|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2020 թ. Թուրքիան մեր դեմ պատրեազմել է իր գլխավոր շտաբով, բայրաքթարներով, մասնագետներով: Իսկ այդ պատերազմը չի ավարտել:
Տարբերակ չկա, որ հիմա հայկական համացանցը լցված չլինի թշնամական ֆեյքերով, էջերով, լրատվականներով:
Ես իհարկե չեմ ասում, որ մեր մեջ չկան բարոյականության բոլոր գծերը հատածներ` գործող իշխանությունը մեզ ամեն օր հիշեցնում է, որ իրենց տեսակը կա, բայց մենք պետք է իմանանք, որ պատերազմը տոտալ է և պետք է իմունիտետ ձևավորենք:
Չենք կարող ամեն անգամ անհայտ ծագման գրառումներից, մեկնաբանություններից, դրանց ազդեցության տակ արված այլ մեկնաբանություններից, գործակալների և թշնամիների գործողություններից հիասթափվել մեր ազգից, հուսահատվել, ընկճվել, կարծել որ մենակ ենք և ամեն ինչ անիմաստ է:
Իրենք սա հենց դրա համար են անում, ուրեմն հենց դա է, որ պետք է թույլ չտանք:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր