|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները այսօր ծածանվում են Արարատ լեռան, Մռավի լեռների, Զանգեզուրի լեռների և Շուշիի վրա»,–նման հայտարարություն է արել Բաքվի բռնապետ Ալիևը այսօր թուրք մարզիկների հետ հանդիպման ժամանակ, որոնք մասնակցել են Հայաստանում կայացած Եվրոպայի առաջնությանը:
Ալիևը փաստացի նշել է բոլոր այն տարածքները, որոնք Թուրքիան ու Ադրբեջանը իրենց ցեղասպան ու ագրեսիվ քաղաքականության հետևանքով զավթել են մեր ժողովրդից: Այսինքն՝ հպարտանում է ցեղասպան ու ագրեսիվ քայլերով:
Իսկ Զանգեզուրի մասին վերջերս շատ է հիշատակում, երևի մտածում է Արցախի թեման արդեն «փակ է», պետք է անցել Սյունիքին...
Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ