|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Factor.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Ազգային ժողովի նախագահ ալեն սիմոնյանի և կանադահայ Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի, մասնավորապես՝ թքելու գործով քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել:
Տեղին էր Կարեն Մկրտչյանի մտավախությունը, որ Հայաստանում ինքը պաշտպանված չէ, և ևս մեկ անգամ հաստատվեց, որ արդարադատությունը խտրական կերպով է իրականացվում:
PS. 1 Ճչացող աբսուրդ է այն հանգամանքը, որ Կարեն Մկրտչյանը չի կանչվել հարցաքննության:
PS. 2 Ինչպես ասում են, արձակված նետը (տվյալ դեպքում թուքը) երկրագնդի շուրջ պտույտ կատարելուց հետո վերադառնում է տիրոջը...
Սերգեյ Հարությունյան
Փաստաբան