|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանի զինված ուժերի միացյալ զորախմբի մի խումբ զինծառայողներ կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին՝ նվիրված Հեյդար Ալիևի 100-ամյակին։
Կարսում անցկացվելիք համատեղ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել մարտական գործողությունների ընթացքում զորքերի համակարգումը, կատարելագործել հրամանատարությունը, փորձի փոխանակումը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։