|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Սիրիայի Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանում բարձր են գնահատում հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ամրապնդված փոխօգնության բազմաթիվ օրինակներով:
Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդն իր տոկունության և համբերատարության շնորհիվ կհաղթահարի առկա ճգնաժամը և ձեռնամուխ կլինի երկրի վերակառուցմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և կայունություն»:a