|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պետական սահմանի պահպանության գործառույթը ՀՀ Զինված ուժերից փոխանցվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գրեթե անզեն և անմարտունակ սահմանապահ զորքերին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Էդգար Ղազարյան.
«Այդ նույն ժամանակ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ազատվում է զբաղեցրած պաշտոնից` առանց նոր նշանակման։ Այս պահին, երբ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է նոր լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին, երկրում հայտարարված չէ ռազմական դրություն, Հատուկ բանակային կորպուսի հրամանատարը գտնվում է զինվորական հոսպիտալում, թափուր են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի երկու տեղակալների և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնները»։