|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տիկին Մանասյան այս ամբիոնից, վերջին 4 տարիներին, ամենածայրահեղ արտահայտություններն են հնչել Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ տարիներ շարունակ ծավալած գործունեության մասին։ Այս մասին ԱԺ հերթական նիստին դիմելով ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը․
«2013 թվականից Դուք տևական ժամանակ աշխատել եք ՍԴ-ում՝ որպես նախագահի խորհրդական, ավագ խորհրդական, հետո՝ ՍԴ խորհրդական մինչև 2018 թվականի մարտ։ Արդյո՞ք Դուք աշխատել եք Հայաստանի ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկում, ինչպես որակում էր Նիկոլ Փաշինյանը, և եղել եք խորհրդական Գագիկ Հարությունյանի մոտ»։