|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«Սիսիանի Աշոտավան գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինվորին զինաթափել և իրավապահներին են հանձնել տան բնակիչները։Փաստորեն ողջ Հայաստանն անպաշտպան է։ Թշնամու զինվորն առանց որևէ խոչընդոտի կարող է ներխուժել մեզնից յուրաքանչյուրի տուն, բնակարան։ Հայաստանում, փաստորեն գոյություն չունեն բանակ, ոստիկանություն, ազգային անվտանգություն,հետախուզական և հակահետախուզական ծառայություններ ։ Ներեցեք, մոռացել էի, դրանք բոլորը գոյություն ունեն և ոչ միայն զենքով , այլև ատամներով պաշտպանում են վարչապետ կոչեցյալի և նրա ստրուկների անվտանգությունն ու անդորրը։
Իսկ ի՞նչ պատիժ է սպասվում ադրբեջանցուն զինաթափած Աշոտավանի բնակիչներին, չէ՞ որ նրանք իրենց ագրեսիվ պահվածքով հրահրում են էսկալացիա և խոչընդոտում խաղաղության օրակարգը»։