|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Տուժածներ չկան։ Այս մասին ասվում է ապրիլի 6-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում: Տվյալ փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն անցկացնում է քննություն։
Ռուս խաղաղապահներն ապահովել են Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: