|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Անվտանգության համակարգի գործել/չգործելը, դրա առկայություն/բացակայությունը տեսանելի է լինում ճգնաժամային իրավիճակներում:
Մինչ իշխանության տարբեր դեմքեր հասարակությանը համոզում էին, որ իրենք խորքային բարեփոխումների մեջ են, անվտանգության համակարգն այլևս մեկ տարի առաջվանը չէ, այդ փուչիկը ադրբեջանական մեկ գործողության հետևանքով պայթեց:
Իշխանությունն իր զոռբայությունը, ակտիվությունը միայն երկրի ներսում է դրսևորում` բազմաթիվ թիկնապահների և ուժայինների թիկունքից, իսկ սահմանային անվտանգության ապահովման ժամանակ կլորացրած աչքերով լուռ հետևում է ադրբեջանական ապտակներին»: