|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Օսլոյում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի («միջուկային գործարք») վերաբերյալ բանակցություններ են անցկացրել, հայտնում է IRMA լրատվական գործակալությունը։
«Մի քանի աղբյուրներ հայտնել են, որ իրանցի եւ եվրոպացի դիվանագետները հանդիպել են Նորվեգիայում՝ բանակցություններ վարելու նպատակով, որոնք ուղղված են 2015 թվականի Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնմանը»,-նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ բանակցություններին մասնակցել են Անգլիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների դիվանագետները, ինչպես նաեւ ԵՄ արտաքին ծառայության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան։ Իրանից բանակցություններին մասնակցել է փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քյանին։