|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, ով ավելի քան քսան տարի դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում, նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձամբ Դավիթ Գյուրջինյանը:
«Իմ նշանակման հետ կապված արդեն որոշակի աղմուկ է բարձրացել. մարտի 15-ի օրվա երկրորդ կեսին պատրաստվում եմ այցելել Բրյուսովի անվան համալսարան և տրամադրված եմ բեղուն աշխատանքի»,-նշեց նա:
Դավիթ Գյուրջինյանի՝ այդ պաշտոնում նշանակվելը բուհի ուսանողները միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը, բարձրաձայնելով իրենց դժգոհությունը, դասադուլ են իրականացնում: