|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարները նախատեսվում է կոնսերվացնել, քանի որ դրանց վերանորոգման ծրագիր դեռ չկա։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Ռուսական «Հյուսիսային հոսք» սուզանավային գազատարները կփակվեն եւ կկոնսերվացվեն, քանի որ դրանց վերանորոգման կամ աշխատանքը վերսկսելու պլաններ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ շահագրգիռ կողմերն այս պահին դիտարկում են կոնսերվացման հնարավորություն։