|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հրապարակի» տեղեկություններով, շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, գողության դեպք է արձանագրվել Իջեւան քաղաքում: Ըստ մեր իջեւանյան աղբյուրի` թալանել են Իջեւան քաղաքի դատախազ Վասիլ Սարգսյանի բնակարանը` հափշտակելով ավելի քան 25 հազար ԱՄՆ դոլար ու ոսկյա զարդեր: Նշենք, որ Իջեւանի դատախազ Վասիլ Սարգսյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մորաքրոջ որդին է:
Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը: «Նման դեպք տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ, բնակարանային գողության հատկանիշներով, Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի: Այս պահի դրությամբ վնասի չափը հստակեցված չէ, այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում»,- ասաց քննչականի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։