|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փետրվարի 11-ին տեղի ունեեցած պատահարի պատճառով այրվել է ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» գրասենյակի առաջին հարկը։
Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 3։30-ի սահմաններում։ Ամբողջությամբ այրվել է գրասենյակի առաջին հարկում գտնվող պահակակետը, ծխահարվել` միջանցքը։
Տեղի ունեցած պատահարի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել շենքի անվտանգության աշխատակից Մհեր Ղահրամանյանը։
Առավոտյան այցելելով հիվանդանոց տեղեկացանք, որ Մհեր Ղահրամանյանի կյանքին վտանգ չի սպառնում, ստացել է այրվածքներ և շնչուղիների ծխահարում։