|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ամեն ինչը ակնհայտ է, ակնհայտ է, թե Հայաստանի Հանրապետությունը ինչի արդյունքում է հայտնվել այս իրավիճակում, Արցախի Հանրապետությունը ինչի արդյունքում է հայտնվել այս իրավիճակում․ տգետ կառավարման, դավաճանական տեսակետների և ոչ հեռանկարային քայլերի, որը իրականացրել են այսօրվա իշխանությունները։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցող լսումների ժամանակ ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի ելույթից հետո ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ լսումների թեման Լաչինին է վերաբերվում։
«Դուք եք հրահրում Պարոն Արսենյան, և Դուք էլ, իշխանությունն էլ այս իրականացրած աշխատանքի համար հետագայում պատասխան եք տալու»,- ասաց նա։