|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երուսաղեմի Հին քաղաքի ոստիկանության Քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբը հունվարի 30-ին այցելել է Հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին օրերին պատահած դեպքերին և դրանց կանխարգելման համար ոստիկանության ձեռնարկած քայլերին»,- հայտնել է Հայր Աղան Գոգչեանը:
Ավելի վաղ Երուսաղեմում հարձակում էր տեղի ունեցել Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ: