|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման առնչությամբ։
Հայտարարության համաձայն՝ 2023 թվականի հունվարի 27-ին` առավոտյան ժամը մոտ 8:30-ին, զինված հարձակում է իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։
Հարձակվողը, զինված Կալաշնիկով ինքնաձիգով, ներխուժել է անվտանգության կետ և սպանել անվտանգության ծառայության պետին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել են նաև դեսպանատան երկու անվտանգության աշխատակիցներ։ Նրանց վիճակը բավարար է։ Ներկայումս հարձակումը հետաքննվում է: