|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ճանապարհի մուտքն արգելափակելը և ավելի քան 100.000 հայերի առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելը բարբարոսություն է։
Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ այսպիսի գնահատական է տվել Եվրախորհրդարանի պատգամավոր Ժորդի Սոլեյ Ֆերանդոն։
«Լաչինի միջանցքի փակումը ծաղր է նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ: Արցախի ժողովուրդն ունի ազատ, արժանապատիվ և ապահով ապրելու իրավունք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն խաղաղության համաձայնագրով, իսկ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով նրանց կամքը»,- ասել է պատգամավորը։