|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 18։30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց հաջակցություն Արցախի ցույց են նախաձեռնում։
«Հայերը, մասնավորապես, 120 հազար արցախահայերը, որոնք Ադրբեջանի դաժան շրջափակման զոհ են, ապավինում են մեր աջակցությանը։
Այսպիսով, եկեք հունվարի 10-ին՝ ժամը 18:30-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց ցույց կազմակերպենք»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը Թվիթերում։