|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի։ Հայցում նշվում է, որ պաշտոնական Երևանը պատասխանատվություն է կրում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում և հարակից գյուղերում «ադրբեջանցիների պատկանող հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Հիշեցնեմ, որ այսօր լրանում է Լաչինի միջանցքի փակման մասին Հայաստանի հայցով միջանկայլ միջոց կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի ներկայացվելիք պատասխանի ժամկետը, ու կարճամիտ «контр атака»-ն շարունակում է մնալ Ադրբեջանի իրվաբանների միակ աննպատակ խա ղաթուղթը»,- գրել է նա։