|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բեռլինում մի խումբ ակտիվիստներ Արցախի հետ համերաշխության ցույց են անցկացրել, այս մասին հայտնում է Re: Public of Artsakh տելեգրամյան ալիքը։
«Մի խումբ ակտիվիստներ Բեռլինում ցույց են անցկացրել՝ ի նշան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հետ համերաշխության, որը «բնապահպանական բողոքի ակցիաների» պատրվակով շրջափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ ստեղծելով հումանիտար աղետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից, այսպես կոչված, «բնապահպանների» անվան տակ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։