|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա վստահեցրել է՝ մասնակցելու է առաջիկայում սպասվող ՏԻՄ արտահերթ ընտրություններին:
Այս տարվա սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններով այդպես էլ համայնքը քաղաքային իշխանություն չէր ձևավորել: Համայնքի ավագանին չէր կարողանում քվորում ապահովել և նիստեր գումարել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի, սակայն առանց ավագանու նիստերի գումարման, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չէր կարողանում ամբողջությամբ իրացնել իր լիազորությունները: