|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Սիրված դերասան եւ հաղորդավար Խորեն Լեւոնյանը ավտովթարի հետեւանքով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը:
Ավտովթարը տեղի է ունեցել Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում ժամը 18:40-ին: Լեւոնյանի վարած Suzuki ավտոմեքենային է բածվել Tesla մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ սթափության փորձաքննության արդյունքների, ոչ սթափ վիճակում է եղել:
Դերասանին հիվանդանոց են տեղափոխել մարմնական վնասվածքներով: Վթարի առթիվ քրեական գործ է հարուցվել: