|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը շրջանակային համաձայնագիր է ստորագրել թուրքական կողմի հետ։ Այն ենթադրում է ռազմական համագործակցություն եւ այլ շփումներ տարածաշրջանային պաշտպանության թեմայով։
«Վավերացնել Ուզբեկստանի կառավարության եւ Թուրքիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմական շրջանակային համաձայնագիրը»,-ասվում է հրամանագրի տեքստում:
Այդ փաստաթղթի համաձայն՝ երկու երկրները կշարունակեն համագործակցությունը ռազմական պատրաստության, պաշտպանական արդյունաբերության, քարտեզագրության, ականների եւ այլ սարքերի դեմ պայքարի հարցում։