|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակում կարճ եռակողմ զրույց է ունեցել թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Դատելով Լեհաստանի Լոձ քաղաքի ֆոտոքրոնիկոնից, որտեղ անցկացվում է ԵԱՀԿ նախարարների խորհուրդը, երեք երկրների արտգործնախարարությունների ղեկավարների շփումը բավականին անկաշկանդ է եղել։ Նախարարների դեմքերին պարզ երևում են ժպիտներ:
Նախ զրույց է տեղի ունեցել Մևլութ Չավուշօղլուի և Արարատ Միրզոյանի միջև։ Այնուհետեւ խոսակցությանը միացել է Ջեյհուն Բայրամովը։
Մի քանի րոպե տեւած քննարկումների թեման դեռ հայտնի չէ։
Նախկինում Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել էին նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների հիմնական թեման խաղաղության պայմանագրի մշակումն էր։