|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ուկրաինայի հարցի շուրջ Մոսկվան ոչինչ չունի խոսելու Վաշինգտոնի հետ: Այս մասին հայտարարել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ո՛չ, նրանց հետ Ուկրաինայի շուրջ պարզապես ոչինչ չկա խոսելու», - Ռյաբկովն ասել Է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության այն հարցին՝ պլանավորվել են արդյոք Ուկրաինայի հարցով շփումներ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական թեման Է առաջ գալիս շփումների ժամանակ, ապա «ազդակների փոխադարձ ուղարկման ժանրով»:
«Երկխոսություն, առավել ևս բանակցություններ, պարզապես չի կարող լինել՝ հաշվի առնելով դիրքորոշումների արմատական հակադրությունը», - ասել Է ՌԴ փոխարտգործնախարարը: