|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ի վերջո, հաստատել է, որ Անկարայում տեղի են ունենում ռուս-ամերիկյան բանակցություններ։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում Անկարայում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա ամերիկյան կողմի նախաձեռնությունն էր», — հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ընդ որում, նա հավելել է, որ Մոսկվայում չեն խոսի բանակցությունների բովանդակության մասին։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Reuters գործակալությունը և «ТВ-100» հեռուստաալիքը եւս հայտնել են, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը գտնվում է Անկարայում՝ ռուս գործընկերոջ հետ հանդիպման նպատակով։