|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոսպիտալացվել է:
«Ես և Սերգեյ Վիկտորովիչը Ինդոնեզիայում լրահոսն ենք կարդում և չենք հավատում մեր աչքերին. պարզվում է, որ նա հոսպիտալացվել է: Սա, իհարկե, ֆեյքերի գագաթնակետն է։ Դե սպասեք, համաշխարհային էքսկլյուզիվի»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութը՝ տելեգրամ ալիքում։