|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը համոզված է, որ ստեղծված ստատուս-քվոն, որը գոյություն ունի թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, ուղղակի բացառում է, որ գնանք մի պայմանագրի ստորագրման, որը մեզ համար նպաստավոր լինի:
- Այդ պայմանագիրը կործանարար է լինելու, եւ դա պետք է ակնհայտ մեր ժողովրդին ցույց տալ: Այդ ահազանգը ժողովուրդը չի զգում` թմբիրի մեջ են: Եթե գնում ես մի գործընթացով` այն պայմաններում, երբ այս տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտված է՝ հօգուտ քո թշնամիների, բնականաբար, լավ բան ակնկալելն անիմաստ է: Մենք պետք է գտնենք այն երկրները, որոնց համար մեր կենսական զիջումները իրենց համար էլ են կենսական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: