|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Իրավունք» թերթը գրում է․ «Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին խնդրեցինք մեկնաբանել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում` «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո: Պարոն Բաբայանը հակիրճ նկատեց միայն.
- Դա ապատեղեկատվություն է: Կան տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս: Այդ թվում տեսախցիկ կա տեղադրված Շուշիի մոտ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում: Նրանք սրանով այլ հեռահար նպատակներ են հետապնդում, ինչը ռուսական կողմը, վստահ եմ, թույլ չի տա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։