|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի կապիտուլյացիոն փաստաթղթի կնքման երկրորդ տարին: Ի տարբերություն անցած տարվա, ընդդիմությունն այսօր հանրահավաք-երթ չի անցկացնելու, կսահմանափակվեն դահլիճային քննարկմամբ՝ «Արցախի ինքնորոշման իրավունքը, որպես ՀՀ անկախության եւ սահմանադրության իրավաքաղաքական հիմք» թեմայով՝ «Անի գրանդ» հոթելում։
Հանրահավաք-երթ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել Ազգային ժողովրդական բեւեռը՝ ծռերը։ Մի քանի օր է՝ նրանք իրազեկում են հանրահավաքի մասին, սակայն իրազեկումից ակնհայտ է, որ հավաքի թիրախը լինելու է ոչ այնքան ՀՀ իշխանությունը, որքան Ռուսաստանի Դաշնությունը։ Փաստորեն, ընդամենը 2 տարում մեր հանրությունը հաշտվեց ու մոռացության մատնեց 2020-ին կատարվածը:
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում