|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի խմբավորումների աճի պայմաններում առաջնահերթություն է համարում Միութենական պետության անվտանգության ապահովումը։ Այդ մասին, «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Բելառուսի իր պաշտոնակցի հետ ունեցած համատեղ նիստի ժամանակ։
«Առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք զորքի մարտունակության բարձրացմանը, պարբերաբար կանցկացնենք մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումներ՝ այդ թվում ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում»,-շեշտել է Շոյգուն։