|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանը ցանկանում է արագացնել Իսրայելում դեսպանատուն բացելու գործընթացը: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ադրբեջանական մամուլին, գրում է ermenihaber.am-ը։
Ադրբեջան-Իսրայել բարեկամության խմբի ղեկավար Արզու Նաղիևը ռուսական «Правда» պարբերականին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել:
«Երբեմն ասում են, թե որոշ պետությունների դուր չի գալիս, որ Ադրբեջանը դեսպանություն է բացում Իսրայելում, Ադրբեջանն ունի արտաքին քաղաքականություն, Ադրբեջան ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, եթե Իրանը Կապանում հյուպատոսություն բացելով ասում է «Հայաստանը մեր գործընկերն է», ուրեմն մենք ոչ մի երկրից քաշվելու տեղ չունենք»։
Հիշեցնենք, որ Նագիևի մեկնաբանությունները հնչել են ընդամենը երկու օր անց, երբ Իրանը հյուպատոսություն բացեց Կապանում: Հյուպատոսության բացումից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էր օկուպացված Զանգիլանում (Կովսականում)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցելով միջազգային օդանավակայանի բացմանը։