|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ տարածքում հոկտեմբերի 31-ին ժամը 08:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը:
«Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով»,- նշված է հաղորդագրության մեջ: