|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպեց ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
Այցի ընթացքում նա ընդգծեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։