|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել այն պլանը, ըստ որի Հայաստանը կկտրվեր Իրանից։ Այս մասին Rasadnews հեռուստաալիքի «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Աբդոլլահյանը։
Նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունը դա արել է նույնիսկ հյուսիսարեւմտյան սահմանների զորավարժություններից առաջ։
«Մենք փորձել ենք խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով»,- հավելեց նախարարը։