|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է․
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը Վահագն Հովակիմյանի հեռանալուց հետո թափուր է մնացել, նախօրեին այդ պաշտոնի համար ՔՊ խմբակցության փակ նիստում թեժ մարտեր են ընթացել՝ խմբակցությունը բաժանվել է 2 մասի ՔՊ հնաբնակները պաշտպանել են Արփի Դավոյանի թեկնածությունը, մյուսները՝ Արուսյակ Ջուլհակյանի։ Ջուլհակյանը 2 ձայն ավելի է հավաքել։ Սակայն մինչ քվեարկությունը, նիստում այնպիսի կրքեր են բորբոքվել, որ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կեսից նեղացել ու դուրս է եկել․ նա կողմ է եղել Ջուլհակյանին, ով ավելի մոտ է իրավաբանությանը, քան Դավոյանը։ Ասել է, որ սա ծանր հանձնաժողով է, խնդիրը փոխնախագահի համար նախատեսված «պադավատի» ու վարորդի համատեքստում մի քննարկեք, պետք է լինի օրենքից հասկացող մեկը, որ կարողանա կազմակերպել հանձնաժողովի աշխատանքը։ Ի վերջո, փակ քվեարկության արդյունքում 28/30 հարաբերակցությամբ Ջուլհակյանն է ընտրվել։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։