|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածով առաջին գնացքները կկարողանան անցնել Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ին, կամրջի այդ հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են: Այս մասին հաղորդում է ՌԲԿ գործակալությունը՝ հղում անելով տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը:
«Վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Մասնագետների կարծիքով՝ այդ հատվածի աշխատանքը և առաջին գնացքների շարժի կազմակերպումը կապահովվի մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ն։ Վերականգնման աշխատանքների ընթացքի և երթևեկության վերականգնման մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրի համաձայն, երկաթուղային գծերից մեկը ավելի քիչ է վնասվել, ուստի «համեմատաբար ավելի շուտ» կարող է բացվել դրա երթևեկությունը:
Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում: