|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վահագն Հովակիմյանը դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, քանի որ խմբակցությունը Հայաստանի ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է նրա թեկնածույթունը։
Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ։
ՔՊ-ից դուրս գալու դիմումը Հովակիմյանը ներկայացրել է կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին, իսկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարականի դիմումը: